Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կակաչների մեծ խմբաքանակի գողության համար կասկածվողին, հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ծաղիկների արժեքը գերազանցել է 2 միլիոն ռուբլին։ Գործ է հարուցվել:

Վոլկի խոսքով՝ Արխանգելսկից մի գործարար կին գովազդ է տեղադրել՝ փնտրելով առաքիչ՝ Մոսկվայից կակաչներ առաքելու համար։ Նրան իր ծառայություններն առաջարկել է մի անհայտ տղամարդ, որը գտել է ծաղիկներ տեղափոխելու վարորդ:

«Ճանապարհ ընկնելուց հետո խարդախը փոխել է նշանակման հասցեն։ Ոչինչ չկասկած վարորդը ծաղիկների ամբողջ խմբաքանակն այնտեղ է տարել»,- Telegram-ում գրել է ՆԳՆ ներկայացուցիչը։

Թե երբ է տեղի ունեցել միջադեպը, չի նշվում։ Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին։ Գողացված ծաղիկները վերադարձվել են տիրոջը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն