Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)
Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը թարմացրել է G-Class-ը. վերափոխված ամենագնացը վաճառքում կհայտնվի 2024 թվականին, գրում է autopilot.ru-ն։
Վիզուալ առումով արդիականացված մոդելն ունի նոր բամպերներ, ռադիատորի վերափոխված վանդակաճաղ: Մեքենայի սրահում կա նոր ղեկ, փոփոխված կենտրոնական կոնսոլ, MBUX մուլտիմեդիա համակարգ՝ 12,3 դյույմանոց թաչսքրինով՝ Android Auto և Apple CarPlay անլար ստանդարտների աջակցությամբ:
Ամենագնացի բոլոր մոդիֆիկացիաները հիբրիդային են դարձել 20 ձիաուժ հզորություն ապահովող 48 վոլտ ստարտեր-գեներատորի շնորհիվ։
Mercedes-Benz G 500-ը հագեցած է 449 ձիաուժ հզորությամբ 3 լիտրանոց բենզինային շարժիչով, իսկ Mercedes-Benz G 450 d-ն ունի 367 ձիաուժ հզորությամբ 3 լիտրանոց տուրբոդիզել։ Եվրոպայում արդիականացված G-Class Mercedes-Benz-ի վաճառքը կսկսվի 2024 թվականի ամռանը։ Նոր ամենագնացի արժեքը դեռ չի հայտարարվել։