Երեկ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպիսի առաջարկ էր արել․«Առաջարկը հետևյալն է՝ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ստորաբաժանումները, այսինքն՝ Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Այսինքն, սահմանի վերաբերյալ կա պատկերացում՝ 5 կիլոմետր այս կողմ, այն կողմ, որոշակի կիլոմետրերի տարբերություն կա՝ մեկ, երկու, երեք: Ենթադրաբար մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող»:

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը Փաշինյանին հորդորել է անվտանգության խորհրդի նիստին նման հայտարարությամբ հանդես չգալ: Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել ու ԱԳ-ի հետ չհամաձայնեցված հայտարարություն է արել, որից հետո նախարարը հրաժարական է ներկայացրել:

ArmLur.am-ի տեղեկություններով ԱԳ փոխնախարարները Այվազյանի հրաժարականից հետո եւս հրաժարականի դիմումներ են ներկայացրել, որը կհրապարակվի առաջիկայում:

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հրաժարականների շքերթը շարունակվելու է. բանն այն է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ եւս հրաժարականի դիմումներ են գրել: Նույն վիճակն է նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյանները Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո որոշել են հեռանալ համակարգից:

ArmLur.am-ի տեղեկություններով հրաժարականի դիմումները կառավարությունից խնդրել են դեռեւս չհրապարակել, մինչեւս իշխանությանը կհաջողվի հրաժարվածներին փոխարինողներ գտնել: Սա նշանակում է, որ պետական համակարգում կոլապս է ու անիշախանություն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն