Մաղթում եմ մեր երկրին ու հայրենակիցներին բարօրություն ու բարգավաճում. ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Զատիկի առթիվ։
Ուղերձում ասված է.
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ:
Սուրբ զատիկը մեր ժողովրդի ամենասիրելի ու ընտանեկան տոներից մեկն է, որը խորհրդանշում է բարու և ճշմարտության, միաբանություն ու վերածննդի հաղթանակը:
Այս նվիրական տոնի առթիվ սրտանց մաղթում եմ մեր երկրին ու հայրենակիցներին բարօրություն ու բարգավաճում, անսպառ հավատ ու հոգևոր արիություն:
Թող հարության լույսը ճառագի բոլորիս ընտանիքներում և աշխարհասփյուռ հայությանը զորություն ու կամք պարգևի դժվարությունները հաղթահարելու, համերաշխության, միմյանց ու մեր պետության հանդեպ հոգ տանելու համար:
Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: