Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա հանգստավայրում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հաղորդվում է, որ Կաս շրջանում նույնպես ցնցումներ են գրանցվել։
Նշվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 15 կմ խորության վրա։