Համայնքային հավաքակայանը կհամալրվի 171 նոր ավտոբուսով
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կշարունակի համալրվել նոր շարժակազմով: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներ ձեռքբերման մրցույթը կայացել է:
Համայնքային հավաքակայանը կհամալրվի 171 նոր ավտոբուսով: Գործընթացն այս պահին պայմանագրերի կնքման փուլում է:
Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքային հավաքակայանը համալրել նաև շուրջ 250 էլեկտրական ավտոբուսներով: