Այս օրերին Թբիլիսիում Հայաստանի մի շարք գերատեսչությունների պաշտոնյաներ դիտարկում են Եվրամիության հետ վիզայի ազատականացման վրացական փորձը։ Ոլորտի վրացի պաշտոնայների, ՀԿ-ների ներկայացուցիչների և փորձագետների հետ հանդիպումներում հայկական պատվիրակությունն ուսումնասիրում է Կենսաչափական փաստաթղթերի, դրանց անվտանգության, կենսաչափական չափորոշիչներով տպագրության, փաստաթղթերի պաշտպանության ուղղությամբ իրականացվող քայլերին, օրենքների, միգրացիոն, իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխություններին, անօրինական միգրանտների մաքսանենգության և թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքերին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն