Telegram հաղորդակցային հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հասել է 900 միլիոն մարդու։ Նրանց կեսն ամեն օր օգտվում է հավելվածից։ Այս մասին հայտնել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը։

«Telegram-ը 2024 թվականի առաջին եռամսյակում գրանցել է դրական դրամական հոսքեր և այս տարի շահութաբեր դառնալու ճանապարհին է: Սա ամրապնդում է մեր դիրքերը՝ որպես անկախ ընկերություն, որն իր օգտատերերին առաջին տեղում է դնում»,- գրել է նա։

Ձեռնարկատերը հավելել է, որ, ըստ DataAI-ի, Telegram-ն աշխարհում վեցերորդ ամենատարածված և վեցերորդ ամենաշատ ներբեռնվող հավելվածն է։

Պավել Դուրովը ռուսական Forbes-ի ցուցակում զբաղեցրել է ութերորդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվել է 15,5 միլիարդ դոլար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն