Քաղցրացված ըմպելիքների օգտագործումը երեխայի կյանքի առաջին տարիներին կարող է հանգեցնել ճարպակալման մեծ տարիքում, նշվել է Սուոնսի համալսարանի Հոգեբանության դպրոցի նոր հետազոտությունում։

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են в European Journal of Clinical Nutrition-ում, հետեւել է 14 000 բրիտանացի երեխաների դիետայի ազդեցությանը ծնվելուց մինչեւ ավագ տարիք, եւ համարվում է ամենաերկարատեւը երբեւէ կատարված հետազոտություններից։

Հետազոտական խումբը հայտնաբերել է հետեւյալը.

  •    Երեխաները, որոնք փրփրուն ընպելիքներ են խմել, ինչպիսին է կոլան, կամ քաղցրացված մրգային կոկտեյլներ են օգտագործել մինչեւ երկու տարեկանը, ավելի մեծ քաշ են հավաքել 24 տարեկանում։ Աղջիկները, որոնք մաքուր մրգահյութ են խմել, ավելի քիչ քաշ են հավաքել, այն դեպքում, երբ տղաների քաշը մնացել է նույնը։
  •  Երեք տարեկանում փոքրիկները, որոնք կոլա են խմել, ավելի շատ կալորիաներ, ճարպեր, սպիտակուց եւ շաքար, բայց ավելի քիչ բջջանյութ են օգտագործել։ Հակառակը, նրանք, ովքեր մաքուր խնձորի հյութ են խմել, ավելի քիչ ճարպեր եւ շաքար, բայց ավելի շատ բջջանյութ են օգտագործել։

Հետազոտությունը նաեւ համապատասխան տարբերություններ է հայտնաբերել սննդամթերքների ընտրության հարցում։ Մաքուր խնձորի հյութ օգտագործող երեխաները հաճախ հետեւել են ձկան, մրգերի, կանաչ բանջարեղենների մեծ քանակությամբ սննդակարգի, այն դեպքում, երբ նրանք, ովքեր կոլա են խմել, ավելի շատ համբուրգերներ, նրբերշիկներ, պիցցա, ֆրի, միս, շոկոլադ եւ քաղցրեղեններ են կերել։

Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են կապ քաղցրացված ըմպելիքների եւ սոցիալական զրկանքների միջեւ. բարեկեցիկ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ եւ կարողանում մաքուր մրգահյութ խմել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն