Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 29-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր կարմրուկով վարակվելու 305 դեպք է արձանագրվել։

Վերջին մեկ շաբաթում վարակվածներից 15-ը երեխաներ են, 14-ը` մեծահասակ։

Հոսպիտալացված է 9 մարդ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն