ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր ղեկավարած գերատեսչությունում իրականացված խուզարկությունների մասին տեղյակ չէ։

Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ կառավարությունում նիստի է եղել և կատարվածի մասին մամուլից է իմացել։

«Ես որևէ գործի շրջանակում վերջերս չեմ հարցաքննվել»,- ընդգծեց նախարարը։

Հիշեցնենք` ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր խուզարկություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում, ըստ ԶԼՄ–ների` «Ուիգմոր քլինիք» ԲԿ-ում: Տնօրեն Զավեն Քոլոյանը ձերբակալվել է կամ բերման ենթարկվել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն