Քննարկվել են հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հինգերորդ նիստը:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ նիստում քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Արագածոտնի, Սյունիքի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր:
Օրակարգում ընդգրկված հարցերից Երևանի Էրեբունի վարչական շրջան, Սասունցի Դավիթ 1 հասցեում գտնվող Երևանի Երկաթուղային կայարանի շենքի առաջին հարկում արվեստի կենտրոնի կազմակերպման, ինտերիերի արդիականացման և նորոգման, հարմարեցման (ադապտացիա), ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Սբ Գևորգ եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 2.63.3, տեղական նշանակության) վերականգնման, ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող գյուղի 19-րդ դարի կամրջի ամրակայման, ՀՀ Լոռու մարզի Քոբայր վանական համալիրի 3 մատուռների նորոգման և վերականգնման էսքիզային նախագծերը համարվել են ընդունելի:
Երևան քաղաքի Մ. Բաղրամյան պողոտայի h. 2 շենքի հ. 86 հասցեին հարակից տարածքում հանրային սննդի ծառայության կազմակերպման և Կենտրոն վարչական շրջան, Չարենցի փողոց հ.15 հասցեում վարչական շենքի (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, նորահայտ հուշարձան) ձեղնահարկի վերակառուցման էսքիզային նախագծերը վերադարձվել են լրամշակման: