Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հարցազրույցում ասել է, որ Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգը փորձել է փոխառել իր գաղափարները և պատմել է, թե ինչպես են ինքն ու Ցուկերբերգը խաբել միմյանց։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Նրանց հանդիպումը կայացել է ավելի քան տասը տարի առաջ, երբ Դուրովը դեռ ապրում էր Ռուսաստանում և զարգացնում էր ВКонтакте սոցիալական ցանցը։

«Դա հետաքրքիր հանդիպում էր, նրանք փորձեցին կրկնօրինակել ոչ թե այն, ինչ մենք արել էինք, այլ այն, ինչ ես ասացի, թե իբր արել ենք. դա ծիծաղելի էր», - ասել է ձեռնարկատերը ամերիկացի հեռուստալրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում:

Ցուկերբերգը Դուրովին հարցրել է՝ արդյոք նա պատրաստվո՞ւմ է համաշխարհային ասպարեզ դուրս գալ, իսկ Դուրովը հարցրել է Ցուկերբերգին՝ արդյոք նա մտածո՞ւմ է ընդլայնվել այն շուկայում, որը ВКонтакте-ն իր սեփականն է համարում: Երկուսն էլ միմյանց վստահեցրել են, որ նման հավակնություններ չունեն, սակայն իրականում արել են հակառակը:

«Երկու-երեք շաբաթ հետո մեզանից յուրաքանչյուրը հենց այդպես էլ արեց», - վերհիշել է ձեռնարկատերը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն