Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Լոնդոնի կենտրոնում՝ Բուքինգհեմյան պալատի մոտ, չորեքշաբթի հինգ հեծելազորային ձի փախել է ախոռից և շրջել քաղաքի փողոցներով։ Մի քանի ժամ անց բոլորին բռնել են ու վերադարձել, հայտնում է svoboda.org-ը։
Ձիերը թամբված էին և սանձերով էին։ Փախուստը տեղի է ունեցել Չարլզ Երրորդ թագավորի ծննդյան օրվան նվիրված շքերթի փորձի ժամանակ։ Կենդանիները պատկանում են բրիտանական բանակի հեծելազորային գնդին, որը, մասնավորապես, մասնակցում է հանդիսավոր միջոցառումներին, այդ թվում՝ բրիտանացի միապետների թագադրմանը։
Ձիերը հանկարծակի ցած են նետել ձիավորներին և ներխուժել փողոցներ, հայտնում է BBC-ն։
Ձիերից մեկը բախվել է մեքենային և կոտրել ապակիները, մյուսը բախվել է զբոսաշրջային ավտոբուսին և վնասել նաև դիմապակին։ Չորս մարդ տուժել է ձիերի հետ բախումների և նրանց բռնելու փորձի հետևանքով։ Կենդանիներից մեկը նույնպես վնասվածքներ է ստացել: