36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին գազամատակարարման պլանային դադարեցում է սպասվում:
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 25-ին՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 26-ը ժամը 21:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի (ամբողջությամբ), Քանաքեռ 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Է.Հասրաթյան, Զ.Քանաքեռցու, Զ.Սարկավագի, Աղասու փողոցների գազասպառողների «Գազ Ռուբին» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: