Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Հ-38, Հ-30 (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400- կմ11+620 հատվածում այսօր՝ ժամը 14:00-18:00-ը, իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Աշխատանքների ընթացքում կարող է առաջանալ ճանապարհի անցանելիության խնդիր, որը շինարարը հնարավորինս կարճ ժամկետում կվերացնի։