Մայրաքաղաքում և մարզերում ակցիաները շարունակվել են
Օրվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում ակցիաները շարունակվել են։ Փոքր խմբերով կարճ ժամանակով փորձել են փակել միջպետական մայրուղիներ, ոստիկանները բացել են ճանապարհները, կան բերման ենթարկվածներ։
Կիրանց բնակավայրից դեպի Ոսկեպար ընկած հատվածում ճանապարհը փակած ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը: Քննչական կոմիտեն քննություն է անցկացնում պարզելու առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները։
Պարզվել է ինչպես ավտոմեքենայի անվադողը դանակով վնասող անձի ինքնությունը, որը Երևանի Նորագյուղ բնակավայրի բնակիչ է՝ 39 տարեկան, այնպես էլ դանակը նրան փոխանցող 17-ամյա անձի ինքնությունը։
Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը հայտնաբերել նշված անձանց և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։