Մոզամբիկում ահաբեկիչներից հետ են խլել 2020թ. զավթված քաղաքը
Մոզամբիկի եւ Ռուանդայի հատուկ նշանակության ուժերը վերականգնել են Մոսիմբոա դա Պրայա նավահանգիստ-քաղաքի վերահսկողությունը համատեղ գործողության ընթացքում։ Քաղաքը մոտ մեկ տարի գտնվում էր իսլամիստական խմբավորման ձեռքում, տեղեկացնում է AFP-ը։
«Մոսիմբոա դա Պրայա նավահանգստային քաղաքը, որը ապստամբների գլխավոր հենարանն էր, ազատագրվել է ռուանդական եւ մոզամբիկյան ուժերի կողմից»,- հայտարարել է պաշտպանության նախարարությունը։
Մոսիմբաո դա Պրայան, որի բնակչությունը կազմում է 30 հազար մարդ, զավթվել էր 2020թ. օգոստոսի 12-ին մեկշաբաթյա մարտերից հետո։
Ռուանդան հազար զինծառայող է ուղարկել Մոզամբիկ ընթացիկ տարվա հուլիսի 9-ին՝ համապատասխան միջկառավարական համաձայնագրի հիման վրա եւ մոզամբիկյան բանակին երկրի հյուսիսում ահաբեկիչների դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու նպատակով։ Նրանք արդեն ոչնչացրել են ավելի քան հարյուր ահաբեկչի։