Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ամպրոպից տեսանյութ է հրապարակել և գրել․

«Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել»։

Ավելի վաղ Սուրենյանը լուսանկար էր հրապարակել հեղեղաբեր ամպրոպից։

Հիշեցնենք՝ անցած գիշեր Երևանում տեղատարափ անձրև է եղել, ինչի հետևանքով Երևանի մի շարք վարչական շրջաններում, մասնավորապես՝ Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջանների շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում ջրալցումներ, փլուզումներ են եղել, ջրի մեջ արգելափակվել և խափանվել տրանսպորտային միջոցներ։ 



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն