Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա։ Կսպասարկվեն Գեղարքունիքը, Տավուշն ու Սյունիքը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Մարզերում քաղաքացիների սպասարկումն առավել հարմարավետ ու արագ կազմակերպելու համար շահագործման հանձնեցինք Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակները:



Հարմարավետ ու տեխնիկապես հագեցած մեքենաների շնորհիվ՝

1. Քաղաքացիները ստիպված չեն լինի հասնել տարածքային բաժիններ

2. Շահառուների սպասարկումը կիրականացվի ավելի կարճ ժամկետում

3. Կնվազեցվի ՀԿԱԾ մարզային բաժինների ծանրաբեռնվածությունը»,- ասված է գրառման մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն