Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց նախագծին, որով 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացվեց 16 համայնքների թվով 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

«Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար 140 միլիոն դրամ, Գեղարքունիք՝ 5 ծրագրի համար՝ 206 միլիոն դրամ, Լոռի՝8 ծրագրի համար 322 միլիոն դրամ, Կոտայք՝ 1 ծրագրի համար 16 միլիոն դրամ, Շիրակ՝1 ծրագրի համար 119 միլիոն դրամ և Սյունիք՝ 2 ծրագրի համար 152 միլիոն դրամ»,- մանրամասնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն