Կենդանաբանական այգու աշխատակիցներն այսօր՝ օգոստոսի 9-ին, բողոքի ակցիա են իրականացնում։ Աշխատակիցները դեմ են Կենդանաբանական այգու տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարի Արեւիկ Մկրտչյանի նշանակմանը։
Նրանք նշում են, որ Արեւիկ Մկրտչյանը նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մտերիմն ու նրա թիմակիցն է։