«Ընտանիքս հանելու եմ, տունը վառեմ, հորս ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու»,- շեշտեց Կիրանցի բնակիչներից մեկը։

Նրան պատասխանեց ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը․ «Ալիկ, վառել չի կարելի»։

Սահմանազատված Կիրանցում բնակիչներն այրում, քանդում են իրենց գույքն ու հողամասը։

Հիշեցնենք՝ Կիրանցի գյուղապետը հայտնել է, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանին են անցնում 2 տուն, 3 վագոն-տնակ, մեկ գազալցակայան, 5-6 տուն էլ կամրջի հանձնման արդյունքում անվտանգության խնդրի առաջ է կանգնում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն