Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։ Պատճառները պարզաբանելու վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

-Պարոն նախարար, սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել Հայաստանի Հանրապետությունում ռուսական Առաջին ալիքի հեռարձակման դադարեցման վերաբերյալ։ Խնդրում ենք պարզաբանել` որքանո՞վ է տարածված տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Ի՞նչ հիմքով է դադարեցվել ռուսական հեռուստաընկերության հեռարձակումը։

-Համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ և «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ԲԸ միջև գործող պայմանագրի՝ «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք: 

Ռուսական ալիքի (ՕՌՏ-խմբ.) սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն