Մայիսի 18-25-ը Ինդոնեզիայում կայացել է Ջրի համաշխարհային 10-րդ ֆորումը, որին մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են ՇՄ նախարարությունից, ֆորումին մասնակցել է 160 երկրի շուրջ 20 000 պատվիրակ։



Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է ֆորումի շրջանակներում մայիսի 19-21-ը անցկացված նախարարական հանդիպմանը և հանդես եկել ելույթով:

Նա ներկայացրել է կլիմայի փոփոխության արդյունքում ջրային ռեսուրսների խոցելիությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող միջոցառումները՝ ուղղված ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ կառավարմանն ու վերականգնմանը:

 Տիգրան Գաբրիելյանը կարևորել է քաղաքական, տնտեսական, գիտական ոլորտի տարբեր ներկայացուցիչների մասնակցությունը ֆորումին՝ միտված ջրային ոլորտի կառավարմանը սպառնացող հրատապ մարտահրավերների բացահայտմանն ու կարգավորմանը:

Հանդիպման շրջանակում ընդունվել է «Ջուրը՝ հանուն ընդհանուր բարգավաճման» խորագրով նախարարական հռչակագիրը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն