Առաջինի լրատվական ալիքը հունիսի 9-ից իրականացնելու է հանրապետական սփռում
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության Առաջինի լրատվական ալիքը 2024 թվականի հունիսի 9-ից իրականացնելու է հանրապետական սփռում։
Ըստ այդմ, հունիսի 4-ին կատարվելու է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորում, ինչի արդյունքում հունիսի 4-ից հետո հնարավոր է անհրաժեշտություն առաջանա հեռուստատեսային ընդունիչ սարքերում կատարել լրացուցիչ վերահամալարում։
Հեռուստաալիքների նոր դասավորվածությանը կարող եք ծանոթանալ www.tna.am կայքում կամ ընկերության ֆեյսբուքյան էջում։