Հիմնանորոգվում է Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ) — /Հ-17/ ավտոճանապարհի կմ0+000-կմ1+700 հատվածը։ 1.7կմ երկարությամբ ճանապարհը շրջանցում է Արմավիր քաղաքը։ Այն Արմավիրի Երևանյան փողոցից ձգվում է դեպի Նորապատ և միանում Սարդարապատ ընթացող ճանապարհին։ Նորոգվող ճանապարհի շնորհիվ կբեռնաթափվի Արմավիր քաղաքը։ Բեռնատար մեքենաները Թալինի‚ Գյումրիի կողմից ընթանալիս այլևս չեն մտնի Արմավիր քաղաք‚ այն կշրջանցեն նոր նորոգված ճանապարհով։

Ինչպես նշում է կապալառու կազմակերպության՝ «ՎՄՎ Քամփնի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վահան Խալոյանը‚ ավարտվել են ճանապարհի հողային աշխատանքները‚ ջրահեռացման համակարգի կառուցումը‚ մայթերի հետ կապված աշխատանքները 95 տոկոսով կատարվել են‚ տեղադրված է ճանապարհի ծածկի ներքին շերտը‚ ինչպես նաև՝ վերին շերտի մոտ 50 տոկոսը։ Ասֆալտապատումից հետո ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Շինաշխատանքները կավարտվեն ամռանը։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն