Երևան-Սևան ճանապարհին պայթյունի հետևանքով տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր։
Մյուս չորս բուժառուի մոտ նկատվում է դրական դինամիկա, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Բժիշկների գնահատմամբ՝ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն։
Պայթյունից տուժել է 7 քաղաքացի, որոնցից 1-ը հիվանդանոցից դուրս է գրվել։