ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն, մայիսին Լոռու մարզում թափվել է 250-270մմ անձրև, որը հավասար է Արարատյան դաշտի ողջ տարվա տեղումների քանակի նորմային, գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Մայիսի 26-ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում վարարել էին Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Տուժած բնակավայրերը հայտարարվել են աղետի գոտի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն