ՄԻՊ-ը գերիների ու անհետ կորածների հարցը քննարկել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օգոստոսի 9-ին հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Հանդիպմանը քննարկվել են հայկական կողմի գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցեր։
Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը։