Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով այսօր 09։30-ի դրությամբ բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։

ԱՆ հաղորդմամբ, 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։

Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն