Մաքրվում է Հրազդան գետը
Հրազդանի կիրճում մաքրվում և ընդլայնվում է գետի հունը։ Աղբն ու տիղմը դուրս է բերվում՝ ջրի թողունակությունը բարձրացնելու համար:
Այս տարվա ծրագրով նախատեսում է մոտ 9000 խմ աղբի ու հողի տեղափոխում: Երևանի քաղաքապետարանը մտադիր է նաև փոխել Հրազդանի կիրճի կարգավիճակը՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածք: