Դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն. Վահե Հակոբյանը՝ ՀՀԿ–ից դուրս գալու մասին
Դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի այն հարցին, թե ինչո՞ւ է ինքը ՀՀԿ-ից դուրս եկել, եւ, որ արդյոք իշխանությունը կորցնելու հանգամանքո՞վ է պայմանավորված եղել։
«Բացարձակ, մեկ բանով էր պայմանավորված, այլեւս չէի ուզում այդ պահին զբաղվել քաղաքականությունով։ Հետո դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն»,- ասաց նա։
Ռուբինյանի հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ինքը չվերադարձավ ՀՀԿ. «Կա՞ արդյոք հավանականություն, որ մի օր էլ երբ «Հայաստան» դաշինքը դժվարություններ ունենա, դուք որից չեք ուզենա զբաղվել քաղաքականությամբ ու թափուր կմնա հանձնաժողովի նախագահի պաշտոնը»։
Վահե Հակոբյանը պատասխանեց. «Ես հպարտ եմ, որ եղել եմ ՀՀԿ անդամ։ Այն ժամանակից, երբ ես որոշում կայացրի վերադառնալ քաղաքականություն, իմ մոտ կար հստակ մոտեցումը, որ ես պիտի ստեղծեմ իմ կուսակցությունը»։