Ներքին քաղաքականության անկայունությունը, ինչպես նաեւ ատելության մթնոլորտը, որը գեներացվում էր ընդդիմության կողմից, էապես նպաստում են ներդրումների անկմանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին,  ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Բադալյանի այդ հայտարարությանը տեղից արձագանքեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Նազարյանին նկատողություն հայտարարեց։

Ալեն Սիմոնյանը հունից դուրս եկավ եւ փորձեց սաստել Նազարյանին, Նազարյանն էլ լքեց նիստերի դահլիճը.

«Վերջացրեք, հասկացանք, այստեղ գոռալու տեղ չի։ Խնդրում եմ, հարգելի գործընկերներ ձեր գործընկերոջը բացատրեք, ոնց է պետք վարվել ԱԺ նիստերի դահլիճում»,- ասաց Սիմոնյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն