Վարդենյաց լեռնանցքում քարաթափումից հետո երթևեկությունը վերականգնվել է
Վարդենյաց լեռնանցքի Սալլի բնակավայրի հատվածում քարաթափումից հետո երթևեկությունը վերականգնվել է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է։ Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվել են մաքրման աշխատանքներ, և երթևեկությունը վերականգնվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սալլի բնակավայրի մոտ տեղի էր ունեցել քարաթափում։