Դատարանները կարող են դառնալ Ազգային ժողովում քաղաքական գործընթացների վրա ազդեցության մեխանիզմներ։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ՝ Արմեն Գեւորգյանի բացակայության հարցի քննարկման ընթացքում։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Գեւորգյանը նույնպես առաջադրված է մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի թեկնածու։ Հաշվի առնելով, որ այժմ ԱԺ-ում քննարկվում է հանձնաժողովների ղեկավարների թեկնածությունների հարցը, Գեւորգյանի մասնակցությունը նիստերին չափազանց կարեւոր նշանակություն ունի։
Քոչարյանը հիշեցրեց, որ խորհրդարանի նիստերի օրերը նախատեսված են օրենքով եւ Սահմանադրությամբ։ «Դա ինչ-որ մեկը չի որոշում։ Գեւորգյանի բացակայությունը ԱԺ նիստում եւ դատարանում տարբեր կարգավիճակներ ունի։ Եվ Դուք ուշադրություն չդարձրեցիք քվեարկության նշված հարցին։ Մեկ մարդու բացակայությունը կարող է հսկայական նշանակություն ունենալ։ Դա կարող է դառնալ քաղաքական գործընթացների վրա ազդեցության մեխանիզմ։ Դատարանը կարող է դառնալ այդպիսի մեխանիզմ։ Որպեսզի այդ դաշտը չմտնենք, կարելի է տարանջատել դառարանի նիստերի օրերը խորհրդարանի նիստերի օրերից։ Արմեն Գեւորգյանը չի որոշել երբ անցկացնել ԱԺ նիստերը»,- նշեց Քոչարյանը։