Ազատագրենք մեր գիտակցությունը` կազատագրենք նաև Հայաստանը:

Սարդարապատի զանգեր հնչեցնողների աչքերով նայենք աշխարին:

Ամեն օր ապրենք, պատրաստվելով վերջին` Սարդարապատյան գոյամարտի: Մաքրենք մեր ներաշխարհը կեղծ գաղափարներից և խոսենք սուվերենի դիրքերից` հույսներս դնելով մեր բազկին: Աշխարհագրական քարտեզների սահմաններ գծենք տիրոջ և սուվերենի մեկնակետից, այլ ոչ` թուրքա-բոլշևիկյան սահմանամերձը անվանենք սուվերեն սահմաններ, և մահանանք այդ «սուվերեն» վանդակում:

Սկսենք մտածել քաղաքականապես:  Սկսենք ապրել բաց աշխարհի շնչով` այլ ոչ մեռնող կայսրական օրենքների ներքո:  Դուրս գանք բարդույթներից, դուրս գանք  չարաբաստիկ երկընտրանքներից, արիական ձեռք պարզենք աշխարհին, և կառուցենք մեր տունը առանց մոնղոլա-թաթարական բարդույթների:

1915֊ին ցեղասպանվելուց հետո ստեղծեցինք պետություն: Մոտավորապես նույն վիճակում այսօր ենք: Հիմա կարո՞ղ ենք կառուցել սուվերեն և ազգային Հայկական պետություն: Այո՛, կարող ենք: Կարող ենք, եթե` ազատագրենք մեր գիտակցությունը:

Շնորհավոր իրական Հայաստանի Հանրապետության անկախության տարելիցը։

Սամվել Ասլիկյան Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն