Ուժայինները ջարդել են Արցախի ներկայացուցչության դարպասները՝ առգրավելու Շահրամանյանի ավտոմեքենան
ՀՀ ուժային կառույցների տարբեր ներկայացուցիչներ՝ ԱԱԾ, պարեկներ, դիմակավորված անձինք, քննիչներ, ներխուժել են Երևանում Արցախի ներկայացուցչություն՝ փորձելով առգրավել նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ջարդում դարպասները։
Օրերս ևս փորձել էին առգրավել, չէին կարողացել, կապարակնքել էին։
Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։