Հայտնի է, թե երբ կթանկանա Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ այս տարվա սեպտեմբերից:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ այս տարվա սեպտեմբերից, համապատասխան նախագիծը ներառված է ավագանու նիստի օրակարգում»,-հայտնել է նա։
«Քաղաքային իշխանությունները, ինչպես կանխատեսում էինք, տրանապորտի թանկացումը տեղափոխում են 2025 հունվար։
Իրենց պլանավորածն էլ չեն կարողանում ժամանակին անել»,- այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։