Նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 21-ին այցելել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գործող մետաղաձուլարան։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Այցին մասնակցել են ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը և Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Ընկերության ղեկավարների հետ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական հզորություններին, ընթացիկ աշխատանքներին և նախատեսվող ծրագրերին։

Գործարանի շինարարությունը սկսվել է 2021 թվականին, իսկ արտադրության մեկնարկը տրվել է 2023 թվականին։

Առաջին փուլով կատարվել է 5 միլիոն դոլարի ներդրում, որի շնորհիվ ներկա պահին արտադրվում է օրական 60 տոննա մետաղական նախապատրաստվածք։ Գործարանն օգտագործում է Հայաստանում գոյություն ունեցող մետաղների ջարդոնը։

Երկորդ փուլով նախատեսվում է ավելի քան 7 միլիոն դոլարի ներդրում, որից հետո կսկսեն ամրանների և մետաղալարերի արտադրություն։ Գործարանի հզորությունը տարեկան կազմում է 200.000 տոննայի մետաղական պրոֆիլներ և ձուլակտորներ:

Գործարանն ունի 170 աշխատակից, որոնցից շուրջ 40-ը Իրանից են, 130-ը` Հայաստանից։ Գործարանի՝ ողջ ծավալով շահագործման արդյունքում աշխատատեղերի թիվը կհասնի շուրջ 250-ի։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն