Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Անդրանիկ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 18։30-ի սահմաններում նկատել են, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով գողացել են Սայաթ Նովա պողոտա 13 հասցեում տեղադրված «Թելսել» տերմինալի դրամատուփը, որի մեջ եղել է 1 մլն 200 հազար դրամ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։