Օգոստոսի 12–ին Նալբանդյան եւ Ենոքավան համայնքներում գործարկվելու են շչակներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12–ին, Արմավիրի մարզի Նալբանդյան եւ Ենոքավան համայնքներում գործարկվելու են շչակներ։
Մասնավորապես՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակները:
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ին, Ենոքավան համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա շչակը: