Նարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը սեփականատեր Նարեկ Նալբանդյանը գրավադրել է «Ամերիաբանկում»։ «Հետք»-ն այդ մասին տեղեկացավ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկանքից։ Համալիրը գրավադրվել է հունիսի 26-ին։ Նույն տեղեկանքում նշված է, որ համալիրի նկատմամբ դեռևս գործում է Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը։ Այսինքն, 2022 թ․-ից լինելով գրավ՝ գույքը , ևս մեկ անգամ գրավադրվել է։
Ինչպես է հնարավոր եղել արդեն իսկ գրավադրված գույքը եւս մեկ անգամ գրավ դնել։ Այս հարցն ուղղեցինք Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանին։ «Պետական գույքի կառավարման կոմիտեն տվել է իր համաձայնությունը, որ հաջորդող գրավ կիրառվի»,- հայտնեց Արաքս Առաքելյանը։
Նշենք, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի ընկերությունը վճարել է հյուրանոցի գնման ողջ գումարը և կատարել է խոստացված ներդրումները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։