Կարեն Իսախանյանը նշանակվել է Սուրեն Պապիկյանի խորհրդական
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի որոշմամբ, Կարեն Իսախանյանը նշանակվել է խորհրդական։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Կարեն Իսախանյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի
խորհրդական»,– ասված է փոխվարչապետի որոշման մեջ։
Նշենք, որ ապրիլի 20–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Իսախանյանն ազատվել էր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից: