Երևան քաղաքում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 6-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է, 7-ին՝ երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։



Հանրապետության տարածքում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ, 7-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում, 6-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-ի ցերեկը կնվազի 2-3, 4-5-ը աստիճանաբար կբարձրանա 8-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 12-15 աստիճանով:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն