Ազգային ժողովում իրավիճակը լարվեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սաղաթելյանին արձագանքեց՝ բնակչությունը գնահատական տվել է, թե ով է «կապիտուլյանտը» եւ ով «հողատուն»։ Այնուհետեւ նա ամբիոնի մոտ հրավիրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքեցին Սիմոնյանի հայտարարությանը։ Ալեն Սիմոնյանը հորդորում էր լռություն պահպանել նիստերի դահլիճում, այնուհետեւ նկատողություն հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսսա Խամոյանին եւ Արմեն Ռուստամյանին։ «Խոսքից ես զրկում, դուրս հանի»,- արձագանքեց Արմեն Ռուստամյանը, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց՝ կարող եմ։ ԱԺ նախագահը հորդորեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանին տեղից վեր չկենալ. «Մի հատ հանգստացրեք Նարեկին»։ Ալեն Սիմոնյանը զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ, այնուհետեւ հանձնարարեց անջատել ուղիղ եթերը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն