Ֆիզիկական անձանց 2023 թ. եկամտահարկի հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 22-ն է. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։
Հայտարարագրման գործընթացը հեշտացնելու համար Պետական եկամուտների կոմիտեի կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ պատրաստվել է ֆիզիկական անձի կողմից եկամտային հարկի հաշվարկման (վճարման) և եկամուտների հայտարարագրման հետ կապված ուղեցույց, որը հրապարակվել է ՊԵԿ պաշտոնական կայքի «Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր» բաժնում։
Ուղեցույցում ներկայացված է եկամտային հարկի հաշվարկման (վճարման) և եկամուտների հայտարարագրման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, մասնավորապես, ովքեր և երբ պետք է ներկայացնեն հայտարարագիր և վճարեն եկամտային հարկը, ինչպես հաշվառվել, մուտք գործել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, լրացնել և ներկայացնել տարեկան հաշվարկը (հայտարարագիրը), պատասխանատվություն սահմանող նորմերը, ինչպես նաև պարզեցված հաշվարկի լրացման ու ներկայացման կարգը և այլն: