Արծվիկ Մինասյան. ԱԺ շենքի հարակից փողոցում մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացել
ԱԺ շենքի հարակից փողոցում մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացել: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նա նկատեց, որ բոլոր այդ միջոցների համար ակնհայտորեն մեծ գումարներ են ծախսվել:
«Ո՞ւմ համար են այդ ծախսերը: Ո՞ւմ եւ ի՞նչ են ուզում ցույց տալ: Ձեր կարծիքով՝ ընդդիմությունն ընդհանրապես չպե՞տք է խոսի: Չպե՞տք է քաղաքական գնահատականներ հնչեն: Հույս չունենաք»,-ասաց Մինասյանը:
Նա պարզաբանեց, որ եթե ինչ-որ մեկը «կապիտուլյանտ» եւ «հող հանձնած» արտահայտությունները վիրավորանք է համարում, ապա դրա համար կան դատական մարմիններ: Նրա գնահատմամբ՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական տեռոր է իրականացվում: «Եվ դա անում է իշխանությունը, որն իրեն ժողովրդավար է հռչակել: Նախքան վնասի մասին խոսելը, գնահատեք ձեր պատճառած վնասը, այդ թվում՝ պատերազմի արդյունքում»,-եզրափակեց Մինասյանը: