Հունիսի 5-ին «Առաջին լրատվական»-ն անդրադարձել էր Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից բնակարանը չհայտարարագրելու մասին նյութերը ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից դատախազություն ուղարկելու թեմային։ Մեր տեղեկություններով այդ նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Լևոն Յոլյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքով։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն