Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնում ընդդիմադիր պատգամավորներին
Առաջատար համալսարաններում ուսանելու և աշխատելու իմ փորձն, որը հասկանալի բարդույթների ուժով ոմանց հանգիստ չի տալիս, ի թիվս օվկիանոսներից այս և այն կողմ հարազատ դարձած բազմաթիվ հասցեների, ինձ է պարգևել նաև անանց կապ պատմությամբ լեցուն Սանկտ Պետերբուրգի հետ:
Ամառային այգում զբոսնելիս` միշտ կանգ եմ առել մեծ առակագիր Կռիլովի հուշարձանի մոտ (1855թ.): Դասականը շրջապատված է սերունդներ դաստիարակած իր հերոսներով: Այստեղ են և՛ անկախ նստելակարգից նվագել չկարողացող ավանակն ու կապիկը («а вы, друзья, как не садитесь, все в музыканты не годитесь»), և՛ արծվի կողմից սոխակ հռչակված կկուն («кукушку соловьем честить я мог заставить, но сделать соловьем кукушку я не мог»), և՛, իհարկե, փղի վրա հաչացող բոլորին հայտնի Մոսկան («Эх, Моська, знать она сильна, коль лает на слона...»):
«Առանց մտածելու սովորելն անօգուտ է, իսկ առանց սովորելու մտածելը` վտանգավոր» (Կոնֆուցիոս, 5րդ դար ք.ա.): Գոնե մի փոքր սովորե՛ք, կարդացե՛ք, նոր փորձեք մտածել, առավել ևս` խելացի մտքեր արտաբերել: Զբաղվում եմ տեղեկատվական տեխնոլոգիաներով և ինքս ինձ մտածում` արդյո՞ք ճիշտ եք հաշվարկել և իրո՞ք ձեր շահերից է բխում քաղաքական բանավեճի մեջ ինձ ներքաշելը: Հինգ անգամ կրկնված անհեթեթությունը չլսելու տվեցի, բայց Ամերիկայում սաում են` Beware of your wishes, they might come true…. Ինչպես Իգիթյանն ասաց Գորբաչովին. «Ձեր օգնականին խնդրե՛ք, կթարգմանի»:
Շնորհակալ եմ Գեղամ Մանուկյան, Aram Vardevanyan, Hayk Mamijanyan: Ձեր ընկերական վերաբերմունքն ու համատեղ անցած ճանապարհն արժևորելը չափազանց պարտավորեցնող են ինձ համար: